Ստեփանակերտը պատասխանել է Բաքվին
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումներին։
«Արցախում ընդերքից օգտվելու սկզբունքները, կարգը, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունները սահմանվում են Արցախի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով:
Արցախի բնապահպանության կոմիտեն, որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը:
Ընդգծենք, որ Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը օգտագործվում է բնապահպանական և սոցիալական պատասխանատվության միջազգային առաջադեմ չափորոշիչներին համապատասխան: Այդ չափորոշիչների շրջանակներում Արցախի Հանրապետությունը հոգ է տանում իր բնակչության առողջության ու բնության պահպանման մասին՝ չնայած միջազգայնորեն չճանաչվածությամբ և հակամարտությամբ պայմանավորված տարբեր դժվարություններին: Միջազգային մակարդակի փորձագետների ներգրավմամբ մեր պարբերական ուսումնասիրությունները որևէ նշանակալի բնապահպանական ռիսկեր չեն արձանագրել ընդերքօգտագործման հետ կապված՝ ըստ անհրաժեշտության ձեռնարկելով կանխարգելիչ միջոցներ:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության տարածած համապատասխան հայտարարությանը, ապա վստահ ենք, որ Արցախի օրենսդրության շրջանակներում կատարված ցանկացած ուսումնասիրության արդյունքները վերահաստատելու են բնապահպանական չափորոշիչների պահպանումը: Ավելին, Արցախի Հանրապետությունը պատրաստ է նույնիսկ միջազգային փորձագիտական խումբ հրավիրել՝ բնապահպանական ռիսկերը լրացուցիչ գնահատելու և համակարգը բարելավելու նպատակով»:
Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ բնապահպանական հորինված պատճառներով։ Երեք ժամից ավել տևած բանակցություններից հետո ադրբեջանական կողմը բացել էր մայրուղին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ․ Արցախում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ
Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում։ Այս մասին հայտնում է Արցախի ներքի...
Զինծառայող է վիրավորվել․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող...
ՊՆ-ն՝ Իրանի կողմից Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ փոխանցելու լուրերի մասին
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ո...
«Շատերն են առիթավորվել ինչ-որ». Վլադիմիր Գասպարյանի 20-ամյա դուստրը որոշել է քաղաքականությամբ զբաղվել
ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դուստրը՝ 20-ամյա Անգելինա Գասպարյանը հայտնել է քաղաքականությամբ զբաղվելո...