Քաղաքապետարանը պահանջում է Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկել
Երեւանի քաղաքապետարանը մի քանի հայց է ներկայացրել ընդդեմ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի` խաղաղ հավաքներ կազմակերպելու համար:
«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը մի քանի գործերով պահանջում է Իշխան Սաղաթելյանին վարչական պատասխանատվության ենթարկել, այլ կերպ ասած տուգանել` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելու`առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելու համար. Ըստ ամենայնի` խոսքը վերաբերում է 2022թ մայիս ամսից մեկնարկած համապետական բողոքի ակցիաների կազմակերպման համար պատասխանատվության ենթարկելու մասին:
Գործով նիստերը տեղի կունենան հաջորդ տարվա հունվարին:
Այլ տեղեկատվություն այս պահին հասանելի չէ:
Աղբյուր` Փաստինֆո
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ՝ երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակի մասին
ՀՀ ՊՆ հաղորդագրություն էր տարածել, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենա...
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դեկտեմբերի 4-...
Երևանի նախատոնական լուսավորության հարցում բացթողումներ ունենք. Հրաչյա Սարգսյան
Քաղաքի նախատոնական զարդարանքի հետ կապված հանրային քննարկումներն այս տարի, իհարկե, սովորականից քանի անգամ շատ էին՝ պայման...
Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». Հետք
Եվրահանձնաժողովը գոհ չէ ՀՀ քաղավիացիայի բարեփոխումներից, որոնք վերջինիս հնարավորություն կտային դուրս գալ Եվրամիության «ս...