«Եկեք սկսենք». ի՞նչ փաստաթղթեր է հրապարակել Մասկը
Միլիարդատեր Իլոն Մասկը Twitter-ի իր էջում հրապարակել է Twitter սոցիալական ցանցի ղեկավարության վրա ԱՄՆ իշխանությունների ճնշումն ապացուցող փաստաթղթեր։ Տեղեկատվությունը փոխանցում է regnum.ru-ն:
«Եկեք սկսենք»,- գրել է Մասկը՝ հղում անելով լրագրող Մեթ Թայբիի նյութին, որը ներառում է Twitter-ի ներքին փաստաթղթերը։ Ինչպես պարզաբանել է լրագրողը, 2020 թվականից իշխանությունների կողմից գրաքննության խնդրանքները դարձել են սովորական, հատկապես Դեմոկրատական կուսակցության կողմից։ Թայբբին նշում է, որ սոցցանցի ղեկավարությունը ստիպված է եղել օգտագործել հրապարակումները վերահսկող գործիքներ։ Քաղաքական պատվերով կարող էին ջնջվել ոչ միայն հրապարակումները, այլեւ Twitter-ի օգտատերերի էջերը։
Ղեկավարներից մեկը մյուսին գրել է.
«Նոր տվյալներ Բայդենի թիմից վերանայման համար»:
Սրա պատասխանը եղել է հետևյալը.
«Կատարված է»: Այս մասին գրել է Թայբին և գրառմանը կցել նամակագրության սքրինշոթները, որտեղ առկա է թվիթերի ցանկ, որոնք ենթակա են ջնջման։
Նմանատիպ հոդվածներ
«Այս հռչակագիրը ոչ մի կերպ չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Բաբայան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրում է. &...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են արագացնել բանակցությունները. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցի ընթացքում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծապես ն...
«Կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել». Գրիգորյանը հակադարձեց Հաջիևին
ԱԺ–ում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի արձագանքին, հ...
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ արտահերթ նիստ. ինչ է քննարկվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդա...