ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ է կատարվում ինքնաթիռի կործանման վայրում․ Sputnik
Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ գտնվող տարածքում, որտեղ այսօր ինքնաթիռ է ընկել ու բռնկվել, աշխատում են իրավապահները։ Sputnik Արմենիայի կադրերում երևում է, որ օդանավի բեկորներից դեռ ծուխ է դուրս գալիս։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։ Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ: Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Վոլգոգրադում
Վոլգոգրադում այրվում է պլաստիկ տարաների արտադրության արտադրամաս: Դեռևս հայտնի չէ, թե որն է դրա պատճառը, սակայն շտապօգնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկիչը ականապատ մեքենա է պայթեցրել պատվաստման կետի մոտ․ Պակիստան
Պակիստանում ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան պատվաստման վայրի մոտ: Նշվում է, որ այդ պահին տեղի բնակիչները պատվաստվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային ծեծկռտուք՝ թուրքական ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ
Թուրքիայի ֆուտբոլի առաջնության «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել:Թուր...