ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային ծեծկռտուք՝ թուրքական ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ
Թուրքիայի ֆուտբոլի առաջնության «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղի 19-րդ րոպեին «Ալթայի» երկրպագուները ճայթրուկներ են նետել «Գեզթեփեի» երկրպագուների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Մրցավարը որոշում է կայացրել դադարեցնել խաղը, որպեսզի տուժածներին բուժօգնություն տրամադրվի: Այդ ընթացքում «Գեզթեփեի» երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ, պոկել անկյունային դրոշակի ձողը և դրանով հարվածել «Ալթայի» դարպասապահի գլխին. վերջինը վնասվածք է ստացել: Մրցավարների խումբը որոշել է դադարեցնել և հետաձգել հանդիպումը։ |
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ: Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ Վոլգոգրադում
Վոլգոգրադում այրվում է պլաստիկ տարաների արտադրության արտադրամաս: Դեռևս հայտնի չէ, թե որն է դրա պատճառը, սակայն շտապօգնու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ահաբեկիչը ականապատ մեքենա է պայթեցրել պատվաստման կետի մոտ․ Պակիստան
Պակիստանում ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան պատվաստման վայրի մոտ: Նշվում է, որ այդ պահին տեղի բնակիչները պատվաստվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցադրվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի վնասված հատվածի ստորջրյա կադրերը
Դանիական լրատվամիջոցները ցուցադրել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի վնասված հատվածի ստորջրյա կադրերը։ Հիշեցնենք՝ դե...