Քաղավիացիայի կոմիտեն՝ Կոտայքում ինքնաթիռի վթարի մասին․ հայտնի է, թե ինչ թռիչքուղի ուներ ինքնաթիռը
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել այսօր Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր ինքնաթիռի վերաբերյալ։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․
«Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:
Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:
Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»:
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ԱԻՆ՝ հասկանալու, թե որ երկրի քաղաքացիներ են եղել օդաչուները։
Մեզ ասացին, որ այս պահին նման տեղեկատվության չեն տիրապետում։
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։
Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները տեղում հայտնաբերել են 2 այրված դի։
Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ Դիլիջանում իր ծառայողական մեքենայի մասնակցությամբ վթարի մասին
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում վթարի է ենթարկվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ծառայողական մեքենան,...
Քիչ առաջ Կոտայքի մարզում ինքնաթիռ է ընկել և բռնկվել․ հայտնաբերվել են դիեր
Դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյ...
Ադրբեջանցիներն Արցախում կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ:Այս...
Հրապարակվել են լուսանկարներ Կոտայքում ինքնաթիռի վթարի դեպքի վայրից
Ինչպես արդեն հայտնել էինք քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տե...