ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պորտուգալիան ապացույցներ կներկայացնի ՖԻՖԱ-ին, որ Ուրուգվայի դեմ առաջին գոլը խփել է Ռոնալդուն
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է ՖԻՖԱ-ին ապացույցներ ներկայացնել առ այն, որ ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի՝ Պորտուգալիայի և Ուրուգվայի դեմ խաղի առաջին գոլը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն: Այս մասին հայտնել է լրագրող Էդու Ագիրեն El Chiringuito-ի եթերում, փոխանցում է Armsport.am-ը։
Հիշեցնենք՝ Ռոնալդուն փորձել է եզրափակել Բրունու Ֆերնանդեշի փոխանցումը, և, հավանական է, մազերի ծայրով դիպչել է գնդակին, սակայն ՖԻՖԱ-ն գոլը գրանցել է Ֆերնանդեշի անվան դիմաց: Նա, փաստորեն, այս խաղում դուբլ է ձևակերպել՝ խաղավարտին էլ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը:
Պորտուգալիայի հավաքականը 6 միավոր է վաստակել և ժամանակից շուտ ապահովել է իր մասնակցությունը ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ փուլին:
Իր հերթին Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ ԱԱ-2022-ի՝ Ուրուգվայի դեմ խաղի առաջին գոլը պետք է գրանցվեր իր ակտիվում: Խաղից հետո պորտուգալացին էմոցիոնալ է արտահայտվել. «Հպում կար: Գնդակը դիպչեց ինձ»: Նրա խոսքերը ֆիքսել են տեսախցիկները, հայտնում է O Jogo-ն:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն փորձում էր ավարտին հասցնել Բրունու Ֆերնանդեշի փոխանցում, և, հավանական է, մազերի ծայրով դիպչել է գնդակին, սակայն ՖԻՖԱ-ն գոլը գրանցել է Ֆերնանդեշի անվան դիմաց, որն այդ խաղում փաստորեն դուբլ է ձևակերպել:
Պորտուգալիայի հավաքականը 6 միավոր է վաստակել և ժամանակից շուտ ապահովել է իր մասնակցությունը ԱԱ-ի փլեյ-օֆֆ փուլին:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել իրանցի ֆուտբոլիստներին
Խմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Սաուդյան Արաբիայի մարզիչը ոգևորել թիմին, որից հետո ֆուտբոլիստները 8 րոպեում երկու գնդակ են խփել
Բացահայտվել է Կատարի ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր «սենսացիոն գաղտնիքը»։ Միջազգային լրատվականները հրապարակել են կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անգլիա-ԱՄՆ խաղից առաջ ֆուտբոլասերները Կատարում պարել են «Կատյուշա» երգի ներքո
Կատարում անցկացվող աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում Անգլիա- ԱՄՆ խաղից առաջ զավեշտալի դեպք է տեղի ունեցել։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեսսին՝ գոլի հեղինակ․ ինչպես մեկնարկեց խաղը
Արգենտինայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին 11-մետրանոցից բացեց հաշիվը (տեսանյութ)...