Սպերցյանը` գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հետաքրքրության մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հնարավոր հետաքրքրության մասին.
«Եթե անկեղծ, ես այդ մասին ոչինչ չեմ լսել: Չգիտեմ անգամ՝ ինչ ասել»,- Սպերցյանի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անցած ամառ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են եղել «Վոլֆսբուրգը» և Մյունխենգլադբախի «Բորուսիան», սակայն կողմերը չեն կարողացել համաձայնեցնել 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը: Հաղորդվում էր, որ կողմերը բանակցություններին կարող են վերադառնալ 2022/23 մրցաշրջանի վերջում:
Սպերցյանը «Կրասնոդարի» սան է և 10 տարեկանից ակումբում է: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը թիմի կազմում ՌՊԼ 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 5 հանդիպման է մասնակցել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել իրանցի ֆուտբոլիստներին
Խմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան...
Թող Մեսսին աղոթի, որ ես իրեն չգտնեմ․ Սաուլ Ալվարես
Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի գործող բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը հերթական գրառումն է արել արգենտինացի...
Կորեացիները Գանայի հետ խաղում՝ 2 գոլ խփեցին 3 րոպեում. հայտնի է խաղը հաղթող թիմը
Ավարտվեց ԱԱ-2022-ի խմբային երկրորդ տուրի Հարավային Կորեայի և Գանայի հավաքականների միջև հանդիպումը։ Առաջին խաղակեսում գրա...
ՊՍԺ-ի սեփականատերը խոսել է ակումբը վաճառելու լուրերի մասին
ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին մեկնաբանել է այն շշուկները, որոնց համաձայն Կատարում ընթացող աշխարհի առաջն...