Կորեացիները Գանայի հետ խաղում՝ 2 գոլ խփեցին 3 րոպեում. հայտնի է խաղը հաղթող թիմը
Ավարտվեց ԱԱ-2022-ի խմբային երկրորդ տուրի Հարավային Կորեայի և Գանայի հավաքականների միջև հանդիպումը։
Առաջին խաղակեսում գրանցվեց երկու գոլ․ 24-րդ րոպեին աչքի ընկավ աֆրիկյան թիմի ֆուտբոլիստ Սալիսուն։ Առաջին խաղակեսից հետո Գանան հաղթում էր 2-0 հաշվով։
Իսկ քիչ անց Ջորդան Այուի հրաշալի փոխանցումից հետո աչքի ընկավ Կուդուսը։
Երկրորդ խաղակեսում, 58-րդ րոպեին Չու Գուե Սունգը կրճատում է հաշվի տարբերությունը՝ աչքի ընկնելով քիչ առաջ փոխարինման դուրս եկած Լի Կանգ Ինի օգնությամբ։ Իսկ քիչ անց Չուն նաև հավասարեցնում է հաշիվը։
Սակայն Կուդուսը որոշեց ետ չմնալ Չուից և քիչ անց նա ևս դարձավ դուբլի հեղինակ․
Այս հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 3-2 հաշվով հօգուտ աֆրիկյան թիմի։ Գանացիներն այս խաղից հետո 3 միավոր ունեն իրենց ակտիվում, իսկ կորեացիները՝ մեկ միավոր։ Այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 23։00-ին կմեկնարկի այս խմբի մյուս հանդիպումը Պորտուգալիայի և Ուրուգվայի միջև։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել իրանցի ֆուտբոլիստներին
Խմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան...
Թող Մեսսին աղոթի, որ ես իրեն չգտնեմ․ Սաուլ Ալվարես
Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի գործող բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը հերթական գրառումն է արել արգենտինացի...
Սպերցյանը` գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հետաքրքրության մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հնարավոր հետաքրքրության մասին....
ՊՍԺ-ի սեփականատերը խոսել է ակումբը վաճառելու լուրերի մասին
ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին մեկնաբանել է այն շշուկները, որոնց համաձայն Կատարում ընթացող աշխարհի առաջն...