ՊՍԺ-ի սեփականատերը խոսել է ակումբը վաճառելու լուրերի մասին
ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին մեկնաբանել է այն շշուկները, որոնց համաձայն Կատարում ընթացող աշխարհի առաջնությունից հետո Qatar Sports Investments ընկերությունը կարող է վաճառել ֆրանսիական ակումբը, փոխանցում է Armsport.am-ը։
«Ինձ դա զվարճացնում է, նույնիսկ չգիտեմ՝ արդյոք արժե՞, որ ես անձամբ պատասխանեմ այդ հարցին: Դա ինձ կատակ է թվում, հասկանո՞ւմ եք: Սա միայն սկիզբն է QSI-ի, ՊՍԺ-ի և մեր ամբողջ նախագծի համար: Մենք մտադիր ենք անցնել երկրորդ փուլ, որտեղ արդեն անհավանական աճ կունենանք: Մեր թիմի համար ամենահետաքրքիր օրերը դեռ առջևում են:
Ներդրողների կողմից շատ մեծ հետաքրքրություն կա մեր թիմի նկատմամբ, սա ֆանտաստիկ է: Նրանք փոքր մասնաբաժիններ են ցանկանւոմ, մենք շատ բաց ենք շփվում: Այդ զրույցներում ակումբի գնահատականը գերազանցում է 4 մլրդ եվրո-ն: Մեր նպատակը թիմը վաճառելը չէ, սա պարզապես շուկայական գնահատական է: Սա անհավանական է: Մենք բրենդն ու բիզնեսը ստեղծել ենք զրոյից, իսկ հիմա տեսնում ենք մեր աշխատանքի արդյունքները: Հիշե՛ք՝ սա միայն սկիզբն է, մեր նախագիծն ամբիցիոզ է և երկարաժամկետ»,- Ալ-Խելայիֆիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ինչպես են ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել իրանցի ֆուտբոլիստներին
Խմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան...
Թող Մեսսին աղոթի, որ ես իրեն չգտնեմ․ Սաուլ Ալվարես
Մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի գործող բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը հերթական գրառումն է արել արգենտինացի...
Սպերցյանը` գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հետաքրքրության մասին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է գերմանական ակումբների կողմից իր հանդեպ հնարավոր հետաքրքրության մասին....
Կորեացիները Գանայի հետ խաղում՝ 2 գոլ խփեցին 3 րոպեում. հայտնի է խաղը հաղթող թիմը
Ավարտվեց ԱԱ-2022-ի խմբային երկրորդ տուրի Հարավային Կորեայի և Գանայի հավաքականների միջև հանդիպումը։ Առաջին խաղակեսում գրա...