Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով․ «Շենգավիթ» ԲԿ-ից արձագանքում են
«Շենգավիթ» բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
««Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Դեպքի կապակցությամբ ներկայացնում ենք մեր պաշտոնական հայտարարությունը:
Ս․թ․21.11.2022 ծննդկան , 33 ամյա Կ․Մ․-ն հղիության 39-40 շաբաթական ժամկետում ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ:
Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր անհրաժեշտ կլինիկո-լաբորատոր հետազոտությունները:
Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով:
Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն:
Կատարվել են ըստ չափորոշիչների նախատեսված դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ:
Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը:
Որոշում է կայացվել ծննդկանին շտապ տեղափոխել վիրահատարան:
Հաշվի առնելով կնոջ տարիքը սկզբում կապվել են զստային զարկերակները՝ արգանդը պահպանելու նպատակով: Սակայն շարունակվող արյունահոսության պատճառով վիրահատությունն ավարտվել է արգանդի և հավելումների հեռացումով (էքստիրպացիա)՝ կնոջ կյանքը փրկելու նպատակով:
Վիրահատության ընթացքում շարունակվել են կյանքի կենսական ցուցանիշների ապահովման բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Իրականացվել են ներվիրահատական արյան բաղադրիչների փոխներարկում:
Վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ , որը արագ վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում՝ սիրտ-անոթային բժիշկների կողմից:
Այնուհետև կինը տեղափոխվել է Ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ շուրջ 6 ժամ շարունակ իրականացվել է ինտենսիվ բուժում, որի ընթացքում արձանագրվել է ևս 3 անգամ սրտի կանգ:
Իրականացված անհրաժեշտ սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը կրկին վերականգնվել է:
Վերջին անգամ սրտի կանգ է արձանագրվել ժամը 18:35 ժամանակահատվածում:
Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել:
Ժամը 19:45-ին գրանցվել է կնոջ կենսաբանական մահը:
Եվս մեկ անգամ «Շենգավիթ» բժշկական կենտրոնը իր խորին ցավակցությունն է հայտնում ծննդկանի ընտանիքի անդամներին և հարազատներին»։
Նմանատիպ հոդվածներ
Պեմզաշենում սպանության գործով հարցաքննվել է Վրույր Բարսեղյանի հորաքույրը․ նա է՞լ է մասնակցություն ունեցել սպանությանը
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում նոյեմբերի 9-ին 31-ամյա բնակչուհու, վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու սահմռկեցուցիչ ս...
Արայիկ Հարությունյանը Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները
Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին տեղեկացնում է Ջերմուկի համայնքապետարանի...
Ադրբեջանի պատագամավորներն առաջարկում են փոխել երկրի անունը․ ինչո՞վ է դա պայմանավորված
Վերջերս Ադրբեջանի նախագահը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի թշնամական քաղաքականությունը։ Դրանից հետո Ադրբեջանում Իր...