Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում մաքրվում և կահավորվում են ապաստարանները
Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին տեղեկացնում է Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական էջը։ Համայնքապետարանի կայքը նաև լուսանկարներ է հրապարակել…

Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները: Այս մասին տեղեկացնում է Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական էջը։  Համայնքապետարանի կայքը նաև լուսանկարներ է հրապարակել: 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

 

Նշենք նաև, որ Ջերմուկ քաղաքը  2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը ենթարկվել է հրետակոծության՝ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների պատճառով։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է` խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։ 

 


[f5c6d331deced8d17780d44336e55a04.jpg]

 

[69fdaad99e148b748a7728ed0bcd383a.jpg]

 

[18fb45b6f1b550a2023eef37d81ab930.jpg]

 

[76c0964dff4b0b91843fb9b7470d1819.jpg]
 

[fddf2fd261dca0d74c8956350b4a294a.jpg]

 

[6a8eb8bbfab3ca9d43e093e98466490e.jpg]

 

[75a30a6dd973b3cf01801965d78fb3cf.jpg]

 

[f37033862a9db0088da9ca90e7b846cd.jpg]

 

[8bff3e65e4c27862c7195554875100b1.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250