Ադրբեջանի պատագամավորներն առաջարկում են փոխել երկրի անունը․ ինչո՞վ է դա պայմանավորված

Վերջերս Ադրբեջանի նախագահը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի թշնամական քաղաքականությունը։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այդ լուսանկարը։ Այս մասին Ադրբեջանում Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում ասել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեւը, հայտնում է Minval.az-ը։

 

Նա ընդգծել է, որ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերն իրենց համար անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը. 

 

«Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի անունը փոխելը։ Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաեւ հարավային ադրբեջանցիների համար»։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Ալիևն ասել էր, որ ինքը աշխատել է երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ, սակայն երբեք նման իրավիճակի չի բախվել։  

 

«Երբեք Իրանը մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ զորավարժություններ չի անցկացրել մեր սահմանների մոտ։ Երբեք Ադրբեջանի հասցեին այսքան ատելությամբ ու սպառնալիքներով լի հայտարարություններ չեն եղել։Մենք միշտ արձագանքել ենք և կպատասխանենք հակաադրբեջանական ցանկացած քայլի՝ լինեն դրանք հայտարարություններ, թե գործողություններ։ Ուստի մենք ստիպված եղանք զորավարժություններ սկսել Իրանի հետ սահմանին՝ ցույց տալու համար, որ չենք վախենում նրանցից։ Մենք ամեն ինչ անելու ենք՝ պաշտպանելու մեր ապրելակերպը, Ադրբեջանի և ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը։ Նրանք մեր ազգի մի մասն են»,- ասել է Ալիեւը։

Քաղաքականություն