
2035-ին Չինաստանի միջուկային մարտագլխիկների թիվը կհասնի 1500-ի. Պենտագոն

Չինաստանը ինտենսիվորեն ամրապնդում է իր միջուկային զինանոցը, և մինչև 2035 թվականը երկիրը կարող է իր տրամադրության տակ ունենալ 1500 միջուկային մարտագլխիկ, երեքշաբթի հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Պենտագոնի զեկույցը։
Գործակալությունը նշում է, որ անցյալ տարի Պենտագոնը հաշվարկել էր, որ Չինաստանը կարող է վեց տարում ընդլայնել իր զինանոցը մինչև 700 մարտագլխիկ, իսկ մինչև 2030 թվականը հասնել 1000-ի։
Նոր զեկույցում նշվում է, որ Չինաստանը ներկայումս ունի մոտ 400 միջուկային մարտագլխիկ, իսկ մինչև 2035 թվականը այդ թիվը կարող է հասնել 1500-ի:
Associated Press-ը նշում է, որ այս միտումը նշանակում է, որ Պեկինը կփակի միջուկային զինանոցի հարցում ԱՄՆ-ի հետ ունեցած բացը։
«Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ն իր տրամադրության տակ ունի 3750 միջուկային մարտագլխիկ»,- նշում է գործակալությունը։
Ավելի վաղ Պենտագոնը խոստովանել էր, որ Չինաստանի միջուկային զինանոցի ընդլայնումը խնդիր է Վաշինգտոնի համար։