ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցուցադրվել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի վնասված հատվածի ստորջրյա կադրերը
Դանիական լրատվամիջոցները ցուցադրել են «Հյուսիսային հոսք 2» գազատարի վնասված հատվածի ստորջրյա կադրերը։
Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ վնասվել է «Հյուսիսային հոսք» գազատարը: Ռուսական կողմը պնդում է՝ հատուկ դիտավորությամբ արված պայթեցումներ են եղել, որոնց նպատակը ՌԴ-ին վնաս հասցնելն է:
Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից ի վեր Ռուսաստանի և Եվրամիության միջև սկսվել է իսկական «գազային պատերազմ»։
2022 թվականի փետրվարից Ռուսաստանը հետևողականորեն նվազեցրել է գազի մատակարարումները Եվրոպական միություն՝ տարբեր պատճառներ օգտագործելով։
Ռուսական գազի պակասի պատճառով Եվրոպային սպառնում էր խոշոր էներգետիկ ճգնաժամի հեռանկարը, որը համեմատելի է 1970-ականների նավթային ճգնաժամի հետ։ Ըստ եվրոպացի քաղաքական գործիչների՝ ռուսական քաղաքականության նպատակն էր Եվրոպային ստիպել զիջումների գնալ Ուկրաինայի հարցում և հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասի վերացմանը:
2022 թվականի օգոստոսի 31-ին «Գազպրոմը» հայտարարել է «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարի անորոշ ժամկետով դադարեցման մասին, որին նախորդել էին մի քանի ժամանակավոր անջատումներ և մղվող գազի ծավալի կրճատում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զանգվածային ծեծկռտուք՝ թուրքական ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ
Թուրքիայի ֆուտբոլի առաջնության «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել:Թուր...
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 00:25-03:00-ն, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ: Հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին կադրերը․ Երուսաղեմում ավտոբուսի կանգառի մոտ պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք
Երուսաղեմում ավտոբուսի կանգառի մոտ պայթել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է լք...
Հակառակորդը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...