Brent-ը, WTI-ը թանկացել են. նավթի գները` Չինաստանում կարանտինի ֆոնին
Brent տեսակի նավթի ֆյուչերսները թանկացել են մինչև 85,42 դոլար մեկ բարելի դիմաց։ Այս մասին գրում է Интерфакс-ը։
Նշվում է, որ չնայած դրան, շաբաթն ավարտվում է ցածր մակարդակով։ Նավթի գնանշումները կորցրել են ուրբաթ օրը ձեռք բերված դիրքերից մի քանիսը և կարող են շաբաթական անկում ցույց տալ՝ Չինաստանում նավթի պահանջարկի հեռանկարների վերաբերյալ առևտրականների աճող մտահոգությունների ֆոնին։
Չինաստանում COVID-19-ի դեպքերը շարունակում են աճել՝ ստիպելով երկրի իշխանություններին նոր կարանտինային միջոցներ կիրառել։ Խիստ սահմանափակումներ են սահմանվել երկրի մի շարք խոշոր քաղաքներում՝ հյուսիսային Տյանցզին նավահանգստից մինչև հարավային Գուանչժոու:
Մոսկվայի ժամանակով ժամը 18:50-ի դրությամբ Brent-ի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,08 դոլարով (0,09%)՝ հասնելով 85,42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Միևնույն ժամանակ WTI-ի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թանկացել է 0,34 դոլարով (0,44%)՝ մեկ բարելի դիմաց մինչև 78,28 դոլար։
Շաբաթվա սկզբից Brent-ը էժանացել է 2,5%-ով, WTI-ն՝ 2,2%-ով։
Նմանատիպ հոդվածներ
Վաղը որոշ փողոցներ փակ կլինեն. որն է պատճառը
Նոյեմբերի 26-ի ժամը 09:00-ից մինչև 18:00-ը փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից Պուշկինի փողոց հատվածի երթևեկու...
Tesla-ն ավելի քան 15 հազար էլեկտրոմոբիլ է հետ կանչել
Ավստրալիայում ավելի քան 15,000 Tesla ավտոմեքենաներ հետ է կանչվել հետևի լուսարձակների անսարքության պատճառով, գրում է The...
Ղրղզստանում հրդեհ Է բռնկվել խորհրդարանի շենքում
Ղրղզստանում հրդեհ Է բռնկվել խորհրդարանի շենքում, սկսվել Է աշխատակիցների տարհանումը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են...
Ջերմուկում ձյուն է տեղում. ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներին
Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» և Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն, այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իր...