Ադրբեջանցիներն Արցախում կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ
Հակառակորդը Մարտունու և Մարտակերտի շրջաններում թիրախավորել է գյուղանտնտեսական աշխատանքներ կատարող անձանց` կրակոցների միջոցով թույլ չտալով շարունակել աշխատանքը, տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:
Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:
Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչության ուղղությամբ՝ խոչընդոտել իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:
Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին»,-նշված է տարածված հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մասնավորապես նշելով. «Նոյեմբերի 24-ին՝ ժամը 21:30-22:30...
ԱՀ ՊԲ-ն հայտարարություն տարածեց
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-...
Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասի...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին։ «Ադ...