Թուրքիան օդային հարվածներ է հասցրել սիրիական Քոբանի քաղաքին
Թուրքական բանակը շաբաթ երեկոյան օդային հարվածներ է հասցրել Հալեպի հյուսիսային նահանգի Քոբանի քաղաքի ուղղությամբ։ Այս մասին hայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցչին։
Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե գավառի թիրախներին։
Քրդական ծագումով հայտնի թուրք լրագրող և վերլուծաբան Ամբերին Զամանը հայտնում է, որ հարվածները հասցվում են «ռուսական օդուժի պատասխանատվության տակ գտնվող» տարածքում։
Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել ավելի քան 80-ը։ Ըստ քննիչների՝ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը ներգրավված են եղել ահաբեկչության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Դեպքից 2 ժամ հետո 8 մեքենայով եկան. ականատեսը՝ պարեկների մասնակցությամբ սկանդալի մասին
Վանաձորում նոյեմբերի 25-ին Պարեկային ծառայության աշխատակիցների կողմից ծեծի են ենթարկվել 3 քաղաքացի: Տուժածներից եր...
Հարբած վարորդը հետապնդել է Պարույր Հայրիկյանին, սպառնացել ու փորձել հարվածել
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան էջում գրառում է արել. &nb...
Բեռնատարը 40 մետր բարձրությունից ընկել է ձորը. վարորդը մահացել է
Նոյեմբերի 29-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Լոռու մարզի Մ-6 միջպետական ճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 8-րդ կմ-...
«Ինձ հետ ամեն ինչ լավ է, ինքնաթիռը արտասահմանյան ինքնաթիռ էր». մանրամասներ` ինքնաթիռի կործանման մասին
Skay Club-ի հիմնադիր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` անդրադառնալով Կոտայքի մարզում կործանված ինքնաթի...