Սերբիայի նախագահը՝ Կոսովոյում դժոխքի մասին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը սպասում է, որ կոսովոալբանական իշխանությունները չեն չեղարկի իրենց որոշումը սերբական համարների համար գանձվող տուգանքների վերաբերյալ, ինչը նոյեմբերի 21-ից հետո կտրուկ կսրի իրավիճակը Կոսովոյում և Մետոխիայում։
Սերբիայի առաջնորդը հիշեցրել է, որ երկուշաբթի առավոտյան Բրյուսելում սպասվում են Բելգրադի և Պրիշտինայի հերթական բանակցությունները, որոնց մասնակցելու է նա։ Սպասվում է նաև Կոսովո ինքնահռչակ պետության «վարչապետ» Ալբին Կուրտիի մասնակցությունը։
Հիմնական թեման Սերբիայի իշխանությունների կողմից տրամադրած մեքենայի պետհամարանիշերի համար գանձվող տուգանքների վերաբերյալ կոսովոալբանական իշխանությունների որոշման ուժի մեջ մտնելն է։
«Եթե ցանկանար (Կուրտին – խմբ.) հետաձգել որոշումը, ավելի վաղ կաներ։ Կարծում եմ` բանակցությունների գաղափարը որոշումը հետաձգելու հնարավորություն տալն է։ Բայց Կուրտին ցույց տվեց, որ չի ցանկանում Կոսովոյում և Մետոխիայում տեսնել սերբերի ներկայությունը», – TV Prva–ի եթերում հայտարարել է Վուչիչը։
Նրա խոսքով` եթե Պրիշտինան սկսի ուժով վիճահարույց քայլեր ձեռնարկել, ապա Կոսովոյի հյուսիսում և Մետոխիայում էսկալացիան անխուսափելի է։
«Կոսովոյի ոստիկանությունը Կոսովոյի հյուսիսում և Մետոխիայում անելիք չունի, եթե նրանք խառնվեն, դժոխք կլինի։ Սերբիան այդ դեպքում իր ժողովրդի հետ կլինի, սերբերն էլ պաշտպանելու են իրենց օջախները», – ընդգծել է Սերբիայի առաջնորդը։
Նա նաև հավելել է, որ Բելգրադն արել է ամեն բան տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար։
Հիշեցնենք, որ կոսովոալբանական իշխանությունները տեղացի սերբերից պահանջում են վերագրանցել «КМ» տառերով Սերբիայի իշխանությունների կողմից տրված բոլոր պետհամարանիշերը` փոխարինելով դրանք «RKS» գրությամբ և Կոսովոյի խորհրդանիշով, իսկ նոյեմբերի 21-ից մտադիր են այս պահանջը խախտողներին տուգանել։
Նմանատիպ հոդվածներ
Մեդվեդեւը Կիեւը ռուսական քաղաք է անվանել. հրապարակել է 4 «անվիճելի փաստ»
Կիեւը «պարզապես ռուսական քաղաք է», որտեղ միշտ խոսել եւ մտածել են ռուսերեն, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախա...
Ֆրանսիան ևս կհոսանքազրկվի. ճեղքեր են հայտնաբերվել տասնյակ ռեակտորներում
Ֆրանսիական միջուկային արդյունաբերությունը հետ է մնում՝ փորձելով ժամանակին գործարկել չգործող ռեակտորները, որպեսզի խուսափե...
Զելենսկու գրասենյակը՝ Ղրիմի վրա Կիևի հարձակման ծրագրերի ու Մոսկվայի հետ բանակցությունների «տարօրինակ» լինելու մասին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը վստահություն է հայտնել Ղրիմի վրա հարձակողական գործողություն սկսելո...
Զելենսկուն ներկայացվել է զենքի ցանկ, որը կարող է արագացնել պատերազմի ավարտը
«Մեզ դեռ անհրաժեշտ է 150-200 տանկ, մոտ 300 միավոր զրահատեխնիկա, 100 հրետանային համակարգ, 50-70 ...