ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ ԱՄՆ-ում շներ տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

ԱՄՆ-ում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Միլուոքիի մերձակայքում գտնվող ձյունածածկ գոլֆի դաշտում։ Ինքնաթիռում երեք մարդ և 53 շներ են եղել, նրանք թեթև վնասվածքներ են ստացել, հայտնում է The Washington Post-ը։

Հրատարակության տվյալներով՝ շներին Լուիզիանայի նահանգի Նոր Օռլեան քաղաքից տեղափոխել են Վիսկոնսին նահանգի Վուկեշա քաղաքի ապաստարան։ 

 

Գոլֆի ակումբի մի քանի աշխատակիցներ ականատես են եղել, թե ինչպես է ինքնաթիռը թռչում ծառերի միջով, այնուհետև մի քանի մետր շրջում է գոլֆի դաշտով և կանգնում միայն այն ժամանակ, երբ բախվում է ծառին: Թե ինչն է եղել վթարի պատճառը, դեռևս հայտնի չէ։

 

 

 

Քաղաքականություն