Բաքվի և Երևանի պատվիրակությունները ստուգում են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածում

Այսօր ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգում են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածի ներկայիս ենթակառուցվածքային վիճակը։ Այս մասին գրել է report.az-ը: 


Ինչպես հաղորդում է Նախարարների կաբինետի զեկույցը, այս ստուգման նպատակն էր գնահատել այս երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանիությունը մասնագիտացված երկաթուղային շինարարական սարքավորումների շահագործման համար՝ ենթակառուցվածքների վերականգնման համապատասխան միջոցառումների համալիր իրականացնելու համար։


Ստուգման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել այս հատվածում երկաթուղային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ։


ՀՀ ՏԿԵՆ-ից հայտնում են.«Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։


Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն