Ինչպես է արձագանքում Կրեմլը Բայդենի և Զելենսկու խոսակցություններին

Վաշինգտոնը, ցանկության դեպքում, կարող է շատ բան անել, այդ թվում՝ ազդել Կիևի վրա ավելի մեծ համապատասխանության առումով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ցանկության դեպքում Վաշինգտոնը ի վիճակի է ազդել Կիևի վրա : Ցանկության դեպքում Վաշինգտոնը կարող է հաշվի առնել մեր երկրի մտահոգությունները»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլը տեսնում է հնարավորության բարելավում Վաշինգտոնի հռետորաբանության փոփոխությունից։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել էր Զելենսկու այն պնդումներին, թե իբր Լեհաստանում ընկած հրթիռները ուկրաինական չեն՝ ասելով, որ դա ապացույց չէ։

Քաղաքականություն

Պատահարներ