Google-ը միացրել է «Google Pay»-ը և «Google Wallet»-ը Հայաստանի և 14 այլ երկրների համար. Քերոբյան

Անցած շաբաթ Google-ը միացրել է «Google Pay»-ը և «Google Wallet»-ը Հայաստանի և 14 այլ երկրների համար։ 

Այս մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի «Ֆեյսբուք»-ի էջում արված գրառման մեջ: 

Ըստ նախարարի՝ այս գործն արել են SADA Systems-ի հիմնադիր Հովիգ Սաֆոյանն ու Google-ի ներսում աշխատող հայերը։ 

«Շնորհակալություն եմ հայտնում այս հաջող ջանքի համար»,- գրել է Քերոբյանը:

Քաղաքականություն

Պատահարներ