Էրդողանը հայտարարել է, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հացահատիկի գործարքի» մասնակիցները որոշել են 120 օրով երկարաձգել այն։

 

«Թուրքիայում անցկացրած քառակողմ բանակցությունների արդյունքում սևծովյան հացահատիկի միջանցքի վերաբերյալ համաձայնագիրը 2022 թվականի նոյեմբերի 19-ից Թուրքիայի, ՄԱԿ–ի, ՌԴ–ի և Ուկրաինայի միջև ընդունված որոշման համաձայն երկարաձգվել է 120 օրով», – գրել է Էրդողանը Twitter–ում։

 

Հիշեցնենք` Ստամբուլում հուլիսի 22-ին համաձայնագրեր ստորագրվեցին ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու վերաբերյալ:

Գործարքը, որը ստորագրել էին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում էր Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի դուրսբերում երեք նավահանգիստներով, այդ թվում` Օդեսայով։

Քաղաքականություն

Պատահարներ