Վաշինգտոնում Ադրբեջանին ենք տվել խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը. Փաշինյան

Վաշինգտոնում ադրբեջանական կողմին ենք փոխանցել խաղաղության պայմանագրին վերաբերող մեր տեքստը։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

«Այժմ սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Սակայն տեսնում ենք նաև լարվածության որոշակի միտումներ, ինչը կապվածէ որոշակի դեպքերի հետ։ Հարցն այն է, որ միջազգային հանրությունը պաշտպանում է մեր այն տեսակետը, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, և հույս ունենք, որ ՀԱՊԿ–ը նույնպես կպաշտպանի այդ դիրքորոշումը։ Իհարկե, պետք է տարօրինակը լիներ` ՀԱՊԿ–ը պետք է նախ պաշտպաներ մեր դիրքորոշումը»,–ասաց Փաշինյանը։

 

Նրա խոսքով` նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին այս կոնսենսուսը կարձանագրեն։ Փաշինյանը հավելեց` չեն ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել, բայց կարևոր է, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական տա իրավիճակին, Ադրբեջանի իրականացրած օկուպացիային։

Քաղաքականություն

Պատահարներ