ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն և հրդեհ Ստամբուլում. մանրամասներ
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում պայթյուն է եղել, ինչից հետո մոտակայքում մի քանի ավտոմեքենա այրվել է։ Այս մասին հայտնում է Habertürk-ը։
Պայթյունը եղել է ավտոմեքենաներից մեկում, ինչից հետո, ըստ ականատեսների՝ կրակը մեկ մեքենայից տարածվել է մոտակայքում կայանված մեքենաների վրա։ Ըստ Haberturk-ի՝ հրդեհն արդեն մարվել է, սակայն պայթյունի ստույգ պատճառը հայտնի չէ։
Հնարավոր տուժածների մասին տվյալներ չկան։
Նշենք, որ Ֆաթիհը Ստամբուլի պատմական կենտրոնն է։
Նոյեմբերի 13-ին Ստամբուլի Իսթիքլալ զբոսաշրջային փողոցում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով վեց մարդ է զոհվել։ Երկրի գլխավոր դատախազությունը տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 160-ը
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի, Արեւմտյան Ճավա նահանգի իշխանությունների տվյալներով՝ նրա...
Արցախում ադրբեջանցիները կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ: Այս մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է զոհվել, այդ թվում` երեխաներ
Եգիպտոսում մարդատար ավտոբուսն ընկել է ջրանցքը՝ առնվազն 21 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեք երեխա, գրում է Readovka-ն։ Եգիպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին հրդեհ` չինական գործարանում. կա ավելի քան 30 զոհ
Չինաստանի Հենան նահանգի գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է RTVI-ը։ Նշվում է, որ հրդեհի հետևանքով զոհվել է առ...