Պատահարներ Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 160-ը

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի, Արեւմտյան Ճավա նահանգի իշխանությունների տվյալներով՝ նրանց մեծ մասը երեխաներ են, գրում է Euronews-ը: Տարերքի ազդեցության հետեւանքով…

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 162-ի, Արեւմտյան Ճավա նահանգի իշխանությունների տվյալներով՝ նրանց մեծ մասը երեխաներ են, գրում է Euronews-ը:

 

Տարերքի ազդեցության հետեւանքով տասնյակ շենքեր են ավերվել։ Նրանց փլատակներում դեռ մարդիկ կարող են լինել։

Մինչև 5,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ջակարտայից 70 կմ հարավ-արևելք՝ 5 կմ խորության վրա։

 

Ավելի քան 270 միլիոն բնակչություն ունեցող Ինդոնեզիան հաճախ է տուժում երկրաշարժերի, հրաբխային ժայթքումների և ցունամիների պատճառով: 2004 թվականին տեղի ունեցած հզոր երկրաշարժն ու ցունամին խլեցին գրեթե 230 000 մարդու կյանք:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250