Հասարակություն

Քանի՞ հայկական բեռներով բարձված բեռնատար կա այս պահին Վերին Լարսի անցակետում․ պատասխանել է նախարարը

Քանի՞ հայկական բեռներով բարձված բեռնատար կա այս պահին Վերին Լարսի անցակետում․ պատասխանել է նախարարը

Հայկական բեռներով բարձված 1600 ավտոմեքենա այս պահին գտնվում է Վրաստանի տարածքում` Վերին Լարսի անցակետում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

«Այսպիսի իրավիճակ է Ղրիմի կամրջի վրա պայթյունից հետո, քանի որ ռուս–վրացական սահմանին խստացվել են մեքենաների ստուգումները»,- ասաց նա։

Քերոբյանի խոսքով` որոշ բեռնատարներ ավելի քան տասը օր կանգնած են հերթում։ Նախարարը վստահեցրեց, որ ամենօրյա ռեժիմով կապ է պահպանվում ռուս գործընկերների հետ, և մի քանի մեխանիզմ են քննարկում խնդիրն արագ լուծելու համար։

 

«Արագ փչացող ապրանքների խնդիր ունենք, հայկական որոշ արտադրողներ վնասներ են կրել, հիմնականում` կաթնամթերքի և թարմ գյուղմթերքի ոլորտի ներկայացուցիչները»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։

Նշենք նաև, որ այս ճանապարհը Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ուղին է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250