Լեհաստանում «հրթիռային հարվածի» պատմությունը միայն մեկ բան է ապացուցում․ Մեդվեդև

«Լեհական ֆերմայում ուկրաինական «հրթիռային հարվածի» պատմությունը միայն մեկ բան է ապացուցում. «Արևմուտքը Ռուսաստանի հետ իր հիբրիդային պատերազմով մեծացնում է համաշխարհային պատերազմի սկսվելու հավանականությունը»,- այս մասին գրել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ խոսելով Լեհաստանում հրթիռի անկման մասին։

 

Հիշեցնենք, որ երկու հրթիռ ընկել են արևելյան Լեհաստանի գյուղերից մեկի հացահատիկի չորանոցներ, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել Լյուբելսկի վոյևոդության Պրժևոդով գյուղում։ Ռադիոկայանի տվյալներով՝ երկու մարդ մահացել է։

 

Դեպքին անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով քիչ հավանական է համարել, որ Լեհաստանում երեկ երեկոյան ընկած հրթիռներն արձակված լինի Ռուսաստանից։

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ