Իրանում Ադրբեջանի դեսպանին կանչել են ԱԳՆ
Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կրկին կանչվել է երկրի ԱԳՆ՝ բողոքի նոտայի հանձնման համար։ Ինչպես հայտնում է Regnum գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին։
«Ադրբեջանի Հանրապետության դեսպանին կանչել են, նրան բողոքի նոտա են տվել»,- ասել է նա։
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դա արվել է Իրանում Ադրբեջանի մի շարք քաղաքացիների «հանցավոր» գործունեության հետ կապված։ Նա հայտարարել է, որ դեսպանին ներկայացվել են մեղադրանքները հաստատող ապացույցներ և փաստեր։
Նշենք, որ նոյեմբերի 11-ին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Թեհրանում Ադրբեջանի դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...
Բայդենը՝ Խերսոնից Ռուսաստանի նահանջի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Խերսոնից զորքը հանելու Մոսկվայի որոշման մասին. նա ասել է, որ դա սպասելի էր և վկայում է Ռո...