Ռամոսը չի ընդգրկվել Իսպանիայի հավաքականի հայտացուցակում
ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին արձագանքել է Սերխիո Ռամոսի՝ Իսպանիայի հավաքական չհրավիրվելուն 2022 թվականի Աշխարհի առաջնության համար։
Այսօր հայտնի դարձավ Իսպանիայի հավաքականի հայտացուցակը Աշխարհի առաջնության համար։ ՊՍԺ-ի 36-ամյա պաշտպանը չի ընդգրկվել հայտացուցակում:
«Սերխիո Ռամոսն աշխարհի լավագույն պաշտպանն է»,- գրել է ՊՍԺ-ի խաղացողը Թվիթերում՝ Իսպանիայի հավաքականի կազմը հրապարակվելուց հետո։
Այս մրցաշրջանում Ռամոսը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է 2022 թվականի Աշխարհի առաջնության համար ազգային հավաքականի հայտացուցակը։
ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան չկան հրավիրված ֆուտբոլիստների ցուցակում։
Դարպասապահներ՝ Սիմոն, Սանչես, Ռայա:
Պաշտպաններ՝ Կարվախալ, Ասպիլիկուետա, Գարսիա, Գիլիամոն, Պաու Տորես, Լապորտ, Ալբա, Գայա:
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռոդրի, Գավի, Կարլոս Սոլեր, Մ.Լյորենտե, Պեդրի, Կոկե, Յերեմի Պինո։
Հարձակվողներ՝ Ֆերան Տորես, Նիկո Ուիլյամս, Մորատա, Ասենսիո, Սարաբիա, Օլմո, Անսու Ֆատի։
Իսպանիայի հավաքականը խմբային փուլում կխաղա Գերմանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի հետ։
Նմանատիպ հոդվածներ
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցից հետո որոշում է կայացրել
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ թիմից։ Ինչպես հայտնում է ESPN-ը, թիմի գլխավոր մարզ...
Բենզեման չի մասնակցի Աշխարհի առաջնությանը
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հայտարարություն է հայտնվել հարձակվող Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։ Հայտա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կատարում ընթանում է Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը
Քաթարի մայրաքաղաք Դոհայի Էլ Խոր արվարձանում գտնվող «Էլ Բայտ» ստադիոնում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման...
Հնդիկ գործարարը ցանկանում է գնել «Լիվերպուլը»
Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանին առաջարկ է արել «Լիվերպուլը» գնելու համար, հայտնում է Mirror-ը: Հաղորդվում է, որ Ամբանին...