«Պատիվ ունեմ» խմբակցությունը հաջորդ շաբաթ վերադառնալու է խորհրդարան
Եկող շաբաթվա ԱԺ նիստերին մենք մասնակցելու ենք, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը.
«Փողոցում, այլ ձևաչափի պայքարի միջոցները կիրառվելու են Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, նրա շարունակականությունը կասեցնելու դեմ, բայց այս պահին կլինենք նաև խորհրդարանում:
Մենք խորհրդարանական լծակները մինչ այս ծառայեցրել ենք որպես բացառապես պայքարի գործիք և մենք այդ գործիքը պատրաստվում ենք ամբողջապես օգտագործել: Մեր դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել։
Ես ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմն օգտագործելու ենք այս իշխանությունների հեռացման համար:
Ազգային ժողովում լինելը և փողոցային պայքարը միմյանց չբացառող գործընթացներ են»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՔՊ գրասենյակ կգնա․ ինչ հանդիպում է սպասվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պատրաստվում է գնալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գրասենյակ, որտեղ նեղ շրջանակ...
Լուսանկարներ․ ԱՄՆ-ում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի...
Արցախի վերաբերյալ մեր դիրքորոշումն էապես տարբերվում էր այսօրվա վիճակից. Արա Այվազյանը Ֆրանսիայի հրապարակում է
Ֆրանսիայի հրապարակում եմ Արցախի, Սփյուռքի ու Հայաստանի պաշտպանության համար, որովհետև կարծում եմ, որ բոլոր տարատեսական խո...
Փաշինյանը հարցաքննվել է
Վարչապետ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է Քննչական կոմիտեում: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ քննչական մարմնից հայտնե...