Հասարակություն

Ջեքսոնի տնից գողացել են երգչի չթողարկված կատարումների ձայնագրությունները․ կա կասկածյալ

Ջեքսոնի տնից գողացել են երգչի չթողարկված կատարումների ձայնագրությունները․ կա կասկածյալ

Լոս Անջելեսում Մայքլ Ջեքսոնի տնից գողացել են երգչի անձնական իրերն ու ձայնագրությունները, վնասը գնահատվել է մեկ միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։


Երգչի ունեցվածքի կառավարիչ ընկերությունը հայց է ներկայացրել, որում նշել են գողացված իրերի ցուցակը։ Դրանց թվում էին Ջեքսոնի չթողարկված  կատարումների ձայնագրություններով, ֆոտոալբոմ, գանգի պատկերով սև պայուսակ, մրցանակի դիպլոմներ և երգչին պատկերող տիկնիկ։


Կասկածի տակ է ընկել Ջեքսոնի քույրերից մեկի՝ Ջեֆրի Ֆիլիպսի նախկին սիրեկանը։ Ենթադրաբար, նա գույքը հանել է այն ժամանակ, երբ հարազատները աստղի մահվան հետ կապված հարցեր էին լուծում։


Բացի այդ, Ֆիլիպսն աճուրդի է հանել գողացված իրերի մի մասը։ Հայտնի մարդկանց տան համար պատասխանատու ընկերության բողոքից հետո աճուրդն արգելվել է։ Մայքլ Ջեքսոնի ժառանգները ժառանգություն են ստացել շուրջ 580 մլն դոլար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250