Սաակաշվիլիի մոտ տուբերկուլյոզ և դեմենցիա հիվանդությունների կասկածներ կան. փաստաբան
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մոտ բժիշկները, ենթադրաբար, հայտնաբերել են տուբերկուլյոզ և դեմենցիա: Այդ մասին նոյեմբերի 8-ին վրացական «Ինտերպրեսնյուս» գործակալությանը հաղորդել է Շալվա Խաչապուրիձեն:
«Խոսքը բժիշկների ենթադրական ախտորոշումների մասին է, և դրանք դեռ վերջնական չեն, դրանք միայն ենթադրություններ են, այնպես ինչպես եւս 34 հավանական հիվանդությունները Միխեիլ Սահակաշվիլիի մոտ»,- ասել Է փաստաբանը: Սահակաշվիլին գաղտնի Վրաստան Էր ժամանել անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին: Այդ նույն տարվա հոկտեմբերի 1-ին նա ձերբակալվել Էր Թբիլիսիում, ինչից հետո նրան տեղափոխել են Ռուսթավ քաղաքի թիվ 12 բանտ, որտեղ նա հացադուլ Է հայտարարել: Հաջորդ ամսին նրան, առանց ազգականների եւ փաստաբանների համաձայնության, Ռուսթավ քաղաքի բանտից տեղափոխել են Թբիլիսիում գտնվող բանտարկյալների հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ նա դադարեցրել Է հացադուլը:
Ընթացիկ տարվա մայիսի 12-ին Սահակաշվիլիին տեղավորել են Թբիլիսիի «Վիվամեդ» քաղաքացիական կլինիկայում, որտեղ նա գտնվում Է մինչեւ այժմ: Վրաստանում Սահակաշվիլին անցնում Է մի քանի քրեական գործերով: Իր ձերբակալությունը նա համարում Է անօրինական, իսկ առաջարդված մեղադրանքները՝ կեղծ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈւՍԱՆԿԱՐ. Եվս մեկ անձ է որոնվում. նոր մանրամասներ՝ Պեմզաշենի դաժան սպանության գործով
Ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում սպանություններ կատարած անձին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկ...
Պեմզաշենում մոր ու երեխաների սպանության գործով կա ձերբակալված. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ և անհետաձգելի միջ...
Pegasus-ով ՀՀ իշխանությունների դեմ լայնածավալ հարձակումը, ըստ ամենայնի, իրականացվում է Ադրբեջանից. Մարտիրոսյան
Իսրայելի իշխանություններն անուղղակիորեն կապված են Հայաստանի իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման հետ, որն, ամ...
Հրապարակվել է սեպտեմբերյան մարտերում զոհված ևս 51 զոհված զինվորի անուն
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է 2022թ.–ի սեպտեմբերի 13-ի ու հաջորդող օրերի ադրբեջանական հար...