Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մզկիթի մինարեթ է փլուզվել
Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում նոյեմբերի 4-ին չափավոր ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում և տապալել տեղի մզկիթի մինարեթը։ Այդ մասին հայտնում է Hurriyet daily news-ը։
Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի նախագահությունը հայտնել է, որ ժամը 03:29-ին Իզմիրի Բուկա թաղամասում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժին հաջորդել են մի քանի հետցնցումներ, որոնք զգացվել են մոտակա շրջաններում։
Առնվազն երեք մարդ տուժել է խուճապահար իրենց տներից փախչելիս բարձրությունից ցած նետվելու հետևանքով։ Այս մասին Twitter-ում հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։
Իզմիրի քաղաքապետ Թունջ Սոյերը ասել է, որ այլ լուրջ վնասների մասին տեղեկություններ չկան, բացի տապալված մինարեթից:
«Բացի մեր բնակիչների շրջանում եղած խուճապից, վախից, անհանգստությունից, մենք որևէ բացասական հաղորդագրություն չենք ստացել»,-ասաց Սոյերը:
Ցնցումները տեղի են ունեցել այն բանից օրեր անց, երբ Իզմիրը հարգանքի տուրք մատուցեց 2020 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի հիշատակին, որը խլել էր 117 մարդու կյանք:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը պարգևատրել Գարեգին Երկրորդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան...
Հանրահավաքին ընդառաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել
Նոյեմբերի 5-ին Երեւանում կայանալիք հանրահավաքից առաջ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տար...
Շակիրան և Պիկեն 13 ժամ տեևած բանակցություններից հետո համաձայնության եկան երեխաների մասով
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան, 35-ամյա Ժերար Պիկեի եւ 45-ամյա կոլումբացի երգչուհի Շակիրայի որդիներ...
Դատախազությունը հայտնում է` պաշտոնյաները խոշոր գումար են յուրացրել
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք յուրացրել են պետության 17.5 մլն դրամ գումարը, հայտնում է...