Քաղաքականություն

«Ես այսօրվանից եմ ասում, հետո չգաք, ասեք՝ վայ, ժամանակ չկա». Փաշինյան

«Ես այսօրվանից եմ ասում, հետո չգաք, ասեք՝ վայ, ժամանակ չկա». Փաշինյան
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում 66 նոր դպրոցների կառուցման հարցին և ասաց, որ պայմանավորվել էին, որ երբ այս դպրոցները կբացվեն…

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում 66 նոր դպրոցների կառուցման հարցին և ասաց, որ պայմանավորվել էին, որ երբ այս դպրոցները կբացվեն, զուգահեռ ձեռք կբերվեն նոր՝ գործարանային արտադրության տրանսպորտային միջոցներ՝ երեխաներին տեղափոխելու համար։ 

 

«Ենթադրվում է, որ այդ տրանսպորտային միջոցները պետք է ունենան որակավորված վարորդներ, նրանք պետք է նոր ստանդարտի աշխատողներ լինեն՝ սկսած արտահագուստից։ Այսօրվանից պետք է հագուստի դիզայնի մրցույթ հայտարարել, հասկանալ, թե ոնց ենք այդ մարդկանց հրավիրում աշխատանքի և այլն։ Կա՞ մեկը, որ կարող է ասել, թե ինչ աշխատանքներ են տարվել այս ուղղությամբ», - ասաց վարչապետը։

 

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն արձագանքեց և նշեց, որ փաթեթը բավականին մեծ է, և ամեն ինչ նախատեսված է ըստ փուլերի։

 

«Ես չեմ ուզում, որ հետո մենք գանք ասենք՝ վայ, եկեք մեկ անձից գնումով անենք, որովհետեւ 5 տարի առաջ, որ պլանավորել էինք, ժամանակ չեղավ, որ մրցույթ հայտարարեինք: Ես այսօրվանից եմ ասում,  հետո չգաք, ասեք՝ վայ, ժամանակ չկա, պետք է մեկ անձից գնում անենք»,-պատասխանեց Փաշինյանը:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250