Ադրբեջանը ծաղրական երգ է ներկայացրել Իրանի մասին. Հայաստանի և Իրանի ղեկավարների ընկերակցության մասին է
Ադրբեջանի հանրային հեռուստաալիքով հնչել է հերթական ծաղրական երգը՝ այս անգամ հարևան Իրանի մասին: Հաղորդավարը ծաղրել է Իրանի կողմից վերջերս անցկացված զորավարժությունները և Կապանում գլխավոր հյուպատոսության բացումը:
Երգում ասվում է, թե Հայաստանի և Իրանի ղեկավարներն ընկերակցել են և ակնարկներ են անում Բաքվին:
Հաղորդավարը հարց է ուղղում՝ ինչու Թեհրանը չի ցանկանում ընկերանալ Ադրբեջանի հետ և ինչու է դեմ արտահայտվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»:
Հիշեցնենք` ավելի վաղ նույն հաղորդավարը երեխաների մասնակցությամբ մեկ այլ ծաղրական երգ էր ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ՝ նրան անվանելով հայամետ, իսլամաֆոբ ու թրքաֆոբ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորիստի ուղղությամբ
Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակեր...
Թշնամին կրկին կրակել է․ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող ունենք
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում...
Հակառակորդը կրկին կրակել է. կիրառել են նաև ականանետ
Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացե...
Էրդողանը Tik-Tok-ում հաշիվ է բացել
Թուրքական մի շարք ազդեցիկ լրատվամիջոցներ հայտնում են, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Tik-Tok հավելվածում հաշիվ է...