Twitter-ում օգտահաշվի վերիֆիկացիան վճարովի կդառնա

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ Twitter սոցիալական ցանցում օգտահաշվի վերիֆիկացիան կարժենա 8 դոլար՝ չնայած օգտատերերի առարկություններին, գրում է ТАСС-ը։

 

Ձեռնարկատիրոջ խոսքով՝ իր առաջարկած տարբերակը «կոչնչացնի բոտերին», երկու անգամ կկրճատի գովազդների քանակը հարթակում, ինչպես նաև թույլ կտա ստուգված աքաունթ ունեցող օգտատերերին երկար տեսանյութեր և աուդիո ձայնագրություններ հրապարակել։ 

 

Բացի դա, ըստ Մասկի, նոր փոփոխությունը կապահովի հաշվի առաջնահերթությունը որոնման արդյունքներում կամ հաղորդագրությունների պատասխանները ցուցադրելիս:

Քաղաքականություն

Պատահարներ