Հասարակություն

Ռուսաստանի կախվածությունը իրանական զենքից աճում է. ISW

Ռուսաստանի կախվածությունը իրանական զենքից աճում է. ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) գրել է, որ Ռուսաստանի կախվածությունը իրանական զենքից աճում է։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

 

Նշվում է, որ Ինստիտուտը նոյեմբերի 1-ի վերլուծության մեջ, մասնավորապես, վերապատմել է ուկրաինական և ամերիկյան աղբյուրներից ստացված հաղորդումները այն մասին, որ իրանցիները պատրաստվում են Ռուսաստանին մատակարարել անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակներ, ինչպես նաև բալիստիկ հրթիռներ և ենթադրություն է արել, որ դա հանգեցրել է իրանական զենքից Ռուսաստանի կախվածության աճին։

 

Ըստ ուկրաինական հետախուզության, ինչպես նաև անանուն արևմտյան փորձագետների, որոնցից հարցազրույց է վերցրել ամերիկյան CNN հեռուստաալիքը, Իրանը շուտով Ռուսաստանին կուղարկի հարյուրավոր նոր կամիկաձե անօդաչուներ, որոնք Ռուսաստանը օգտագործում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքը խոցելու համար, ինչպես նաև փոքր հեռահարության տակտիկական բալիստիկ հրթիռներ:

 

«Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, բանակցել է իրանական լրացուցիչ սպառազինությունների մատակարարումների շուրջ՝ կապված ուկրաինական պատերազմի ընթացքում թեւավոր հրթիռների և անօդաչուների սեփական պաշարների սպառման հետ, հատկապես ուկրաինական կրիտիկական ենթակառուցվածքի դեմ ռուսական արշավի ժամանակ։ Ռուսաստանը ենթադրաբար կշարունակի անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ հասցնել ուկրաինական կարևոր ենթակառուցվածքներին՝ փորձելով փոխհատուցել իր սովորական ուժերի ձախողումները ճակատում»,- գրում են Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի վերլուծաբանները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250