
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի դեմ մոտալուտ հարձակման մասին տեղեկությունը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է Սաուդյան Արաբիայի դեմ մոտալուտ հարձակման մասին տեղեկությունները։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հետախուզությանն է փոխանցել տվյալներ երկրի թիրախների վրա Իրանի կողմից «մոտակա հարձակման» մասին։
Այդ մասին գրել էր Wall Street Journal-ը՝ վկայակոչելով թագավորության և ԱՄՆ-ի աղբյուրները։
Հետախուզության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալություններին մեղադրում են Մահսա Ամինիի մահվան հետ կապված բողոքի ակցիաներ պլանավորելու և իրականացնելու մեջ։