Հյուսիսային Կորեան մինչև 10 հրթիռ է արձակել Հարավային Կորեայի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան առնվազն երեք տարբեր տեսակի հրթիռներ է արձակել դեպի Ճապոնական և Դեղին ծովեր։ Այս մասին հայտնում է ТАСС-ը` հղում անելով Yonhap գործակալությանը։

 

Նշվում է, որ հրթիռներն ընկել են առաջին անգամ Հարավային Կորեայի ծովային ջրերին շատ մոտ` Սոկչո քաղաքից 57 կիլոմետր հեռավորության վրա։  Առափնյա պահպանությունը զգուշացնում է հրթիռների բեկորների հետ նավերի բախման վտանգի մասին։

 

ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակման մասին հաղորդումներից հետո Ճապոնիան Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրում:

 

Որոշ տեղեկությունների համաձայն՝ հրթիռների թիվը կարող է հասնել 10-ի։

 

Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով Reuters-ին, Հարավային Կորեան «օդ-երկիր» հրթիռներ է արձակել՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի գործողությունների։

Քաղաքականություն

Պատահարներ