Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին հայտնել է Իրանի կողմից «մոտակա հարձակման» մասին

Սաուդյան Արաբիան Միացյալ Նահանգների հետախուզությանն է փոխանցել տվյալներ երկրի թիրախների վրա Իրանի կողմից «մոտակա հարձակման» մասին։  Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով թագավորության և ԱՄՆ-ի աղբյուրները։

 

Հետախուզության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական կազմակերպությունը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետախուզական գործակալություններին մեղադրում են Մահսա Ամինիի մահվան հետ կապված բողոքի ակցիաներ պլանավորելու և իրականացնելու մեջ։

 

Հրատարակությունը նշում է, որ, Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների հայտարարության համաձայն, Իրանը ծրագրում է հարձակվել թագավորության, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի Էրբիլի վրա՝ ներքին բողոքի ցույցերից ուշադրությունը շեղելու համար։

Քաղաքականություն

Պատահարներ