Պուտինը հանձնարարել է մտածել օտարերկրացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու մասին՝ առանց փոխադարձության սկզբունքի

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է առաջարկներ պատրաստել զբոսաշրջության, բիզնեսի և կրթական նպատակներով Ռուսաստան այցելած օտարերկրացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու համար՝ առանց փոխադարձության սկզբունքը հաշվի առնելու։
 

«Ռուսաստանի Դաշնության կառավարությանը արտաքին գործերի նախարարության, ներքին գործերի նախարարության, Անվտանգության դաշնային ծառայության հետ համատեղ նախապատրաստել և ներկայացնել առաջարկություններ՝ սահմանելու (առանց փոխադարձության սկզբունքի) առանց վիզայի ռեժիմ օտարերկրյա քաղաքացիների՝ զբոսաշրջության, բիզնեսի, կրթական նպատակներով, ինչպես նաև սպորտային և մշակութային միջոցառումներին մասնակցելու համար Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

Բացի դա, Վլադիմիր Պուտինը իշխանություններին կարգադրել է մտածել «ոչ բարեկամական» երկրների ցուցակում չընդգրկված պետությունների հետ ավիափոխադրումների ծավալն ավելացնելու մասին։

Քաղաքականություն

Պատահարներ