Կիևում տրոլեյբուսները կփոխարինվեն ավտոբուսներով էլեկտրաէներգիա խնայելու համար

Կիևում էլեկտրաէներգիայի խնայողության համար տրոլեյբուսները կփոխարինվեն ավտոբուսներով, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ 

 

Նշվում է, որ էլեկտրաէներգիայի բեռը նվազեցնելու նպատակով նոյեմբերի 2-ից քաղաքում տրոլեյբուսային երթուղիները կշահագործվեն ավտոբուսներով։

 

«Վաղվանից՝ նոյեմբերի 2-ից, մայրաքաղաքի բոլոր տրոլեյբուսային երթուղիներով կգործեն ավտոբուսներ։  Մենք դա անում ենք, որպեսզի նվազեցնենք էներգահամակարգի բեռը և խնայենք էլեկտրաէներգիան»,- գրել է Կլիչկոն իր Telegram ալիքում։

 

Քաղաքապետը նաև հայտարարել է Կիևում բնակչության համար ավելի քան 1000 ջեռուցման կետեր տեղակայելու պատրաստակամության մասին, եթե քաղաքում ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվի։

 

Ռուսաստանը հոկտեմբերի 10-ից սկսել է հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, հայտարարել են ուկրաինացի պաշտոնյաները:  Հոկտեմբերի 28-ին Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Կիևում էլեկտրաէներգիայի պակասը հասել է 50%-ի։

Քաղաքականություն

Պատահարներ