
Արգելել հայուհու մուտքը Հայաստան՝ նոր խոսք է հայ ժողովրդի պատմության մեջ. Մարգարիտա Սիմոնյան. «Առավոտ»

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Հայաստան մուտքը արգելելուց հետո, «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ազգությամբ հայ Մարգարիտա Սիմոնյանը գրառում էր կատարել իր սոցիալական ցանցերում հայտնելով, որ իր մուտքն էլ Հայաստան անցանկալի է համարվում:
Aravot.am-ը հարցում ուղարկեց Սիմոնյանի մամուլի ծառայություն՝ հստակեցնելու համար, թե կոնկրետ ո՞վ, ե՞րբ ու ի՞նչ պատճառով է արգելել Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան:
Հարցմանը Մարգարիտան պատասխանել է անձնապես, նշելով՝ «Կարող եմ միայն ասել, որ իմ Հայաստան այցի անհնար լինելու վերաբերյալ ստացել եմ ազդակ վստահություն վայելող աղբյուրներից: Պատճառների մասին ոչ մի պատկերացում չունեմ: Արգելել հայուհու մուտքը Հայաստան՝ նոր խոսք է հայ ժողովրդի պատմության մեջ»:
Մանրամասները՝ կայքում: