Լիբանանում զոհերի թիվը նոր շեմ է հատել
Իսրայելի հարձակումների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 4000-ը:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր զոհերի թիվն աճել է՝ հասնելով 4057-ի, իսկ վիրավորների թիվը՝ 12 121-ի։
«Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» խմբավորման հենակետերին հասցված հարվածների հետևանքով մեկ օրվա ընթացքում զոհվել է 77 մարդ, ևս 120-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ», - հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ Նաբաթիե քաղաքում և հարակից շրջաններում շարունակվում են փրկարարական աշխատանքները՝ իսրայելական ռմբակոծություններից հետո։ Ակնկալվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել:
«Շաբաթ օրը Քֆար-Ռումման շրջանում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է մեկ զինծառայող», - հավելել են նախարարությունից։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա:«Սիոնիստական ռեժիմի...