Երևանում 33-ամյա տղամարդը վիճել է կնոջ հետ և ինքնահրկիզման փորձ կատարել. ՔԿ
Այսօր Երևանում մի տղամարդ փորձել է ինքնահրկիզում կատարել և այրվածքներով հոսպիտալացվել է, տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն։
Նշվում է, որ ոստիկանությունը այսօր, ժամը 13:00-ին ահազանգ է ստացել, որ 33-ամյա տղամարդը մարմնի 95 տոկոս ջերմային այրվածք ախտորոշմամբ Եռաբլուր տանող ճանապարհի մոտից այրվածքաբանության ազգային կենտրոն է տեղափոխվել։
«Նախնական տեղեկություններով՝ օրեր առաջ տղամարդն անձնական խնդիրների շուրջ վիճել է կնոջ հետ։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 12:30-ի սահմաններում, կնոջ ու եղբոր ներկայությամբ, իր վրա բենզին է լցրել և հրկիզվելու եղանակով փորձել է ինքնասպան լինել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում. ԱԻՆ
Սույն թվականի հոկտեմբերի 29-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտ...
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը հացահատիկի գործարքին. ՌԴ ՊՆ
Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը հացահատիկի գործարքին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ավելի վ...
Սևաստոպոլի վրա հարձակման հետևանքով վնասվել է ռուսական «Իվան Գոլուբեց» ականահան նավը
Սևաստոպոլի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով «Իվան Գոլուբեց» ականահան նավը և Յուժնայա ծովածոցու...
Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին. Aravot
Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հ...