Պեմզաշենում սպանության կասկածյալներից մեկը մշտապես եղել է դեպքի վայրում՝ հետևելով իրավապահների աշխատանքին. Aravot
Պեմզաշենում 31-ամյա բնակչուհու և վերջինիս 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության դեպքի մասին նոր տեղեկություններ են ի հայտ գալիս։ Կան երկու ձերբակալվածներ, որոնք նույն գերդաստանից են, ազգականներ։
Aravot.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները նրանցից մեկին հայտնաբերել են Երևանում, իսկ մյուսը դեպքից հետո մնացել է գյուղում։ Գյուղում մնացած անձը պարբերաբար գնացել է դեպքի վայր ու հետևել իրավապահների կատարած օպերատիվ-քննչական գործողություններին։ Նա նույնիսկ ականատես է եղել, թե ինչպես են դեպքի վայրից տեղափոխում զոհերի դիերը։ Պեմզաշենից էլ կայքը տեղեկացել է, որ այդ նույն անձը երեկ մասնակցել է սպանդի ենթարկված ընտանիքի հուղարկավորությանը, ցավակցել ընտանիքի հորը, որից հետո նրան ձերբակալել են։
Կայքի տեղեկություններով, հանցանքը բացահայտվել է ոստիկանության և ԱԱԾ-ի աշխատակիցների տքնաջան աշխատանքով։ Նրանք երեք տասնյակից ավելի քաղաքացիների են հարցաքննել, քանի որ ամեն մի տեղեկություն կարող էր շոշափելի արդյունք տալ։
Ամբողջական հոդվածը՝ Aravot.am կայքում:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Գյուղմթերքը Պյատիգորսկ է հասել արդեն նեխած. հայ գործարարն ահազանգում է
«Նկարներն ու տեքստն ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ ավելացնելու ոչինչ չկա, սա ձեր պրոֆեսիոնալիզմի գնահատականն ա պարոնայք»:&...
ՌԴ քանի քաղաքացի է մոբիլիզացիայից հետո հաստատվել Վրաստանում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի մասին հայտարարությու...
Քաղաքապետը՝ քարուքանդ եղած Մյասնիկյան պողոտայի մասին. Hraparak
Մյասնիկյան պողոտան արդեն երկու տարի կլինի՝ քարուքանդ վիճակում է։ Երևանի քաղաքապետարանը որոշել է էլեկտրասյուները փոխել և...
Ադրբեջանական ԶՈւ–ն տարբեր զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել...