«Թռչունն ազատ է»․ Իլոն Մասկ
Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի, SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը մեկնաբանել է Twitter-ի գնման գործարքի ավարտը։ Իր անձնական էջում նա գրել է. «Թռչունն ազատ է»: Twitter-ի օգտատերերը հույս են հայտնել, որ Մասկի գալով սոցցանցում կլինի «խոսքի իրական ազատություն»։
Միաժամանակ, որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնել, որ Մասկի հայտնվելը Twitter-ի ղեկավարությունում կհանգեցնի «ավտորիտար աղետի»։
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Մասկը խոստացել է մինչև հոկտեմբերի 28-ը ավարտին հասցնել Twitter միկրոբլոգների ծառայությունը գնելու գործարքը, որը գնահատվում է 44 մլրդ դոլար: Գործակալության տվյալներով՝ գործարարը նման հայտարարություն է արել բանկիրների հետ տեսակոնֆերանսի ժամանակ, որոնք «օգնում են ֆինանսավորել» սոցցանցը գնելու գործարքը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը կրկին ստում է. Արամ Սարգսյան
ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը հերթական անգամ ստում է և իր դավաճանության մեղքը փորձում է վերագրել ՀՀ ժողովրդին ու իշխանությանը։...
Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: Ելույթը՝ ստո...
Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա. 168. am
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևան-Մոսկվա չվերթի բիզնես դասով մ...
Մեր տեսակետը հետևյալն է․ ԱՄՆ-ից՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խնդրի հաղթահարման գործում կարևորում է ուղիղ երկխոսությունը։ «Արմե...