ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղիները
Մեկնարկել է ՀԱՊԿ արտահերթ նիստը։ Նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության լուծման ուղիները: Այս մասին հայտնում են ռուսական լրատվականները:
«Խաղաղության միակ հնարավոր և իրատեսական ուղին կարող է լինել այն ճանապարհը, որը դրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների անշեղ պահպանման միջոցով։ Հենց հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, տրանսպորտային ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման ճանապարհին պայմանավորվածությունների հետևողական կատարման շնորհիվ է, որ կարելի է հասնել Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Մենք Հայաստանի վարչապետի հետ այդ մասին բազմիցս խոսել ենք, և ես հասկանում եմ, որ մեր գործընկերը լիովին համաձայն է դրա հետ։ Այս ամենը հեշտ չէ, բայց լուծումները կարող ենք գտնել միայն այս ճանապարհով: Հետագայում դա թույլ կտա հասնել նաև խաղաղության պայմանագրի կնքման»,-ասել է Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
«Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր». Մհեր Գրիգորյան
ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իտալիայի վարչապետը պատահաբար «համբուրվել» է խորհրդարանի երկու անդամների հետ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին պատահաբար «համբուրվել» է խորհրդարանի երկու անդամների հետ։ Տեսանյութը հրապարակել Է Corrie...
ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Փաշինյանը. հայտնի է նոր կազմը
ՔՊ վարչության նիստի ժամանակ հայտարավեց, որ ՔՊ վարչության նոր կազմի ընտրության քվեարկությունն ավարտվել է: Պատվիրակների ըն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շոյգուն Պուտինին զեկուցեց մասնակի զորահավաքի ավարտվելու մասին
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի զորահավաքի ավարտվելու մա...